
Օրիգինալ բաղադրատոմսեր. սմբուկից պատրաստված մուրաբա

Բաղադրիչներ
1. Սմբուկ – 1 կգ
2. Շաքարավազ – 1.5 կգ
3. Ջուր – 400 գ
4. Մեխակ – 5 հատ
5. Դարչին – 5-8 գ
6. Հիլ – 3-5 հատիկ
Պատրաստման եղանակը
1. 5-6 սմ չափ ունեցող սմբուկները լավ լվանալ, կեղևազրկել:
2. Պատրաստել կրաջուր, սմբուկները դնել այդ խառնուրդի մեջ, թողնել 40 րոպե, հետո մանրամասն լվանալ սառը ջրում և լցնել քամիչի մեջ:
3. Նախապատրաստած սմբուկները լցնել եռացող ջրի մեջ և եփել 5-7 րոպե, որից հետո ջուրը թափել, իսկ սմբուկները սառեցնել:
4. Պատրաստել շաքարի օշարակը: Սմբուկների վրա լցնել օշարակը, եփե 30-35 րոպե, վերցնել կրակից և 2 ժամ թողնել օշարակի մեջ:
5. Այդ գործողությունը կրկնել 3 անգամ, որից հետո եփել մուրաբան՝ մինչև վերջնական պատրաստ լինելը:
6. Բուրավետության համար՝ եփելու ընթացքում թանզիվի պարկով թասի մեջ իջեցնել համեմունքները, իսկ եփվելուց հետո հեռացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը