Բաժիններ՝

Եվրոպայի ամենից քիչ հայտնի բյուջետային զբոսաշրջային ուղղությունները

Mastercard ընկերությունը հրապարակել է Եվրոպայում հանգստի համար քիչ հայտնի զբոսաշրջային վայրերի բյուջետային հանգստի վարկանշային աղյուսակը:

Ցանկի առաջատարն է Իսպանիայի հյուսիսում գտնվող Աստուրիա շրջանը, ինչի մասին նշված է ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ Աստուրիայում է գտնվում Կովադոնգան, որը երկրպագության ու ուխտագնացության վայր է քրիստոնյաների համար: Բացի այդ՝ այդտեղ է գտնվում լիճ, որը մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում:

Երկրորդ հորիզոնականում է Մալթայի Զեբբուջ հնագույն քաղաքը: Այդ բնակավայրը բնակեցվել է դեռևս 1282թ.: Մինչ այժմ այդտեղ կանգուն է 1736թ. կառուցված եկեղեցին:

Երրորդ հորիզոնականում է Զալցկամմերգուտը՝ Ավստրիայի պատմական մարզը: Դախշայն լեռը գտնվում է դրա տարածքում, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Բացի այդ՝ փորձագետները ցանկում ներառել են Պորտուգալիայի Ազորյան կղզիները, Չեխիայի Լեդնիցա-Վալտիցան, Էստոնիայի Սաարեմա կղզին, Լատվիայի Կոլկա հրվանդանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։