Բաժիններ՝

Երևանում նշվել է Օլիմպիական օրը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, ավանդության համաձայն Երևանում նշել է «Օլիմպիական օրը»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տոնի կապակցությամբ ցուցադրական ելույթներ են ունեցել պատանի ըմբիշները, ձյուդոիստները, կարատեիստները, թաեքվանդոիստները, բռնցքամարտիկները, բադմինտոնիստներն ու սուսերամարտիկները։

Հիշեցնենք` Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար մարմինն է։ Այն ստեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ։

Աշխարհում առաջին անգամ «Օլիմպիական օրը» նշվել է 1948 թվականի հունիսի 23-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930