Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում. «Փաստինֆո»
Օրեր առաջ անդրադարձել էինք Լոռու մարզում անչափահաս աղջիկա բռնաբարության դեպքի մասին ահազանգին:
Մեր հասարակության մեջ նման դեպքերը մտահոգիչ են դառնում, քանի որ վերջին շրջանում աճ է նկատվում ոչ միայն ընդհանրապես սեռական բնույթի հանցագործությունների, այլ նաեւ անչափահասների նկատմամբ դրսեւորվող նման ոտնձգությունների։ Ի՞նչն է պատճառը, ինչպե՞ս մեր երեխաներին, դեռահասներին ապահովագրենք նման ոտնձգություններից։ Առավել մտահոգիչ է, երբ երեխաները սեռական ոտնձգության են ենթարկվում ընտանիքի ներսում։
«Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզում տեղի ունեցած դեպքը եւս դրա մի դրսեւորումն է. այս անգամ անչափահաս հայտնվել մոր ծուղակում։ Գիտակից մայրը իր անչափահաս աղջկա ննջարանում է քնեցրում իրենց տանը հյուրընկալած տղային:
Աղջիկը 12-րդ դասարանի աշակերտուհի է և գիշերը երիտասարդի կողմից սեռական ոտնձգության փորձ է տեղի ունեցել։ Աղջկա վրա կան բռնության հետքեր, ի դեպ՝ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ տղայի վրա, որոնք բացառված չէ, որ առաջացել են դիմադրության ժամանակ, սակայն դատաբժիշկների նախնական զննման արդյունքներով բ բռնաբարություն տեղի չի ունեցել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։