
Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ահազանգում են իրենց զոհերի մասին

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ահազանգում են իրենց զոհերի մասին, իսկ ալիևյան կլանը՝ թաքցնում: Այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Մանվել Կոստանդյանը:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է.
«Հայկական զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում պատժիչ գործողությունները շարունակում են, որի արդյունքում ադրբեջանական կողմը զոհեր ունի, սակայն դրանց մասին ալիևյան կլանը ինչպես միշտ թաքցնում է:
Այսպիսով, ադրբեջանական ընդդիմադիր կայքերից, սոց հարթակներից պարբերաբար ահազանգում են զոհերի մասին, իսկ մեկ ժամ առաջ ընդդիմադիր կայքերից մեկը տեղեկացում է, որ զոհերի մեջ է նաև ադրբեջանական բանակի 32-ամյա հետախույզ Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը»: