Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու շուրջը բանակցությունները

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից չուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Բրյուսելում սկսել են Brexit-ի շուրջը բանակցությունները:

BBC-ի հաղորդմամբ՝ բանակցությունների առաջին օրը դրանց մասնակիցները կկենտրոնանան կազմակերպական հարցերի վրա՝ որքան հաճախ են իրենք հանդիպելու եւ ինչ կարգով են քննարկելու բանակցությունների գլխավոր թեմաները։

«Մենք այս բանակցություններն սկսում ենք դրական եւ կառուցողական ոգով, որպեսզի ապագայում հաստատուն եւ հատուկ գործընկերության հասնենք մեր եւ մեր եվրոպացի դաշնակիցների ու բարեկամենրի միջեւ»,- հայտարարել է Դեւիսը: Ըստ BBC-ի աղբյուրների՝ բանակցությունները կընթանան այն սխեմայով, որը գերադասելի է Եվրամիության համար. նախ կքննարկվեն Միության կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանները, եւ միայն դրանից հետո՝ ապագա համագործակցության եւ առեւտրական համաձայնագրի հարցերը:

«Ամուսնալուծական կարգավորման» հարցը, որոշ հաշվարկներով՝ կարժենա 50 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 57 միլիարդ եվրո):

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների համաձայնեցման ընթացակարգին, Լիսաբոնի պայմանագրի համաձայն՝ հատկացվում է մինչեւ երկու տարի, ինչից հետո անդամակցությունն ինքնաբերաբար դադարում է: Այդ ժամկետը կավարտվի 2019 թվականի մարտի 29-ին, բայց պայմանավորվող կողմերի երկուստեք որոշմամբ կարող է երկարացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս