
Իբրահիմովիչը կարող է ավելի արագ վերականգնվել և շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»

Զլատան Իբրահիմովիչի վերականգնումը վնասվածքից հետո ընթանում է ավելի արագ, քան սպասվում էր: Նախորդ մրցաշրջանի վերջում Իբրան ստացավ ծնկի լուրջ վնասվածք, որը, ըստ բոլոր կանխատեսումների՝ նրան պետք է դուրս թողներ ֆուտբոլից մինչև 2018թ. սկիզբը:
Տվյալ վնասվածքի պատճառով շվեդի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» թվում էր պրակտիկորեն անհնարին, քանի որ նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված էր ընդամենը 1 տարվա համար և ակտիվացնել երկարաձգման օպցիան՝ հաշվի առնելով Զլատանի վնասվածքը, «կարմիր սատանաների» չէին անի:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Daily Star-ը, Իբրայի վերականգնումը ընթանում է շատ ավելի արագ, քան ի սկզբանե սպասվում էր:
Ըստ պարբերականի տեղեկության, Զլատանը կարող է դաշտ վերադառնալ արդեն 5 ամիս անց և, ընդ որում, շարունակել իր ելությները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը