Տուլայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածների թվում կան հայեր. միկրոավտոբուսում 17 մարդ է եղել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ միկորավտոբուսում 17 մարդ է եղել