Բաժիններ՝

«Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք «Չելսիի» հետ նորից կհաղթենք ԱՊԼ-ն». Էդեն Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է հաջորդ մրցաշրջանի նպատակների մասին:

«Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կլինի նույնը և մենք կհաղթենք ԱՊԼ-ն: Հետո ես կկարողանամ ստանալ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Իհարկե, հաղթանակն առաջնությունում այն է, ինչը մենք ամենից շատն ենք ուզում: Անհատական մրցանակը ուղղակի բոնուս է»,- ասել է Ազարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»:

Բելգիայի հավաքականի մարզումների ժամանակ հունիսի 4-ին Ազարը վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստի վերականգնումը կտևի մոտ 3 ամիս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս