Բաժիններ՝

«Ռեալը» պլանավորում է սառեցնել Մորատայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալի» ղեկավարությունը կարող է թիմում պահել Ալվարո Մորատային այն բանից հետո, երբ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդեց թիմից հեռանալու ցանկության մասին: Այդ մասին հաղորդում է AS-ը:

Նախօրեին հայտնվեց տեղեկության, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է հավաքականի իր թիմակիցներին մադրիդյան ակումբից հեռանալու որոշման մասին: Այդ որոշումը Կրիշտիանուն կատարել է՝ կապված իր նկատմամբ իսպանական դատախազության մեղադրանքի հետ: Անձամբ Ռոնալդուի կարծիքով «Ռեալը» չի պաշտպանում իրեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Մորատայի հետ պայմանագիր 12 մլն եվրո աշխատավարձով:

2 ակումբների ներկայացուցիչները պետք է հանդիպեն հաջորդ շաբաթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930