«Վալենսիան» պատրաստ է բաժանվել Նանիից
«Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից: Ինչպես հաղորդում է Marca-ն, վալենսիական ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին:
Պորտուգալացին գնվել էր նախորդ տարվա մառանը «Ֆեներբախչեից» 8.5 մլն եվրոյով: Անցած մրցաշրջանում Լուիշ Նանին «Վալենսիայի» կազմում անցկացրել է 26 պաշտոնական խաղ, խփել է 5 գնդակ և կատարել է 8 փոխանցում:
«Չղջիկների» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկները, ով ներկա պահին Պորտուգալիայի հավաքականի կազմում գտնվում է Ռուսաստանում:
Լուիշ Նանիի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը