
«Միլանը» սկսել է բանակցությունները Եվգենի Կոնոպլյանկայի տրանսֆերի վերաբերյալ

«Ռոսոներները» հույս ունեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Շալկեի» կիսապաշտպանին: Գերմանական ակումբը դեմ չէ ազատվել ուկրաինացուց, ով նախորդ մրցաշրջանի մեծ մասն անցկացրեց պահեստայինների նստարանին: Ինչպես հաղորդում է Tuttomercatoweb-ը, «Շալկեն» ֆուտբոլիստին գնել է «Սևիլիայից» 15 մլն եվրոյով և հիմա գիրզենկիրխենցիները ցանկանում են կոմպեսացնել այդ արժեքի գոնե մի մասը: «Միլանն» արդեն նախնական բանակցություններ վարել է Կոնպլյանկայի հետ:
Ավելի վաղ Կոնոպլյանկան քննադատել էր թիմի գլխավոր մարզիչ Մարկուս Վայնցիրլին՝ անվանելով նրան վախկոտ: Վայնցիրլը հեռացվեց «Շալկեից» մրցաշրջանի ավարտից հետո:
2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 27 խաղերում Կոնպլյանկան դարձել է 6 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը