
«Չելսին» պատրաստ է 48 մլն եվրոյով «Ռոմայից» գնել Կոստաս Մանոլասին

«Կապույտները» պատրաստվում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
«Չելսին» կողմնորոշվել է մոտակա տրանսֆերային պլաններում: Ըստ Sportmediaset-ի տեղեկության, «կապույտները» «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի համար կառաջարկեն 48 մլն եվրո:
Որպես Մանոլասին այլընտրանք, «կապույտները» դիտարկում են «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչիին և «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին:
2016-17թթ. մրցաշրջանում Մանոլասը Սերիա Ա-ում անցկացրել է 31 խաղ, խփել է 1 գնդակ և կատարել է 2 փոխանցում:
Тransfermarkt-ը 36-ամյա պաշտպանին գնահատում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը