Բաժիններ՝

Քնի պակա՞ս. 10 վտանգավոր հետևանք, որոնց մասին հարկավոր է իմանալ

Ժամանակակից կենսակերպի պայմաններում շատերն են 7 ժամից պակաս քնում: Fithacker.ru-ն գրում է, որ էներգետիկ ըմպելիքներն ու մի քանի բաժակ սուրճն ընդամենը մի քանի ժամով են էներգիա հաղորդում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առողջությունը լրջորեն տուժում է: Նորմալ աշխատանքի համար օրգանիզմը 7-8 ժամ հանգստի կարիք ունի: Քնի անբավարար քանակը կարող է ազդել հիշողության, առողջական վիճակի, արտաքին տեսքի, նույնիսկ սեռական կյանքի և ավելորդ քաշից ազատվելու կարողության վրա:

1. Դժբախտ պատահարներ: Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ողբերգական պատահարների մեծ մասի պատճառը քնի պակասն է: Այս դեպքում մարդիկ ավելի ուշ են արձագանքում:

2. Ազդում է մտածողության վրա: Քունը մեծ նշանակություն ունի ուղեղի աշխատանքի համար: Քնի անբավարար քանակը բացասաբար է ազդում ճանաչողական գործառույթների վրա: Տուժում են ուշադրությունը, կենտրոնանալու, որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողությունը:

3. Առողջական խնդիրներ: Սրտային հիվանդություններ, սրտի նոպա, սրտային անբավարարություն, սրտի անկանոն զարկեր, արյան բարձր ճնշում, կաթված, դիաբետ… Սրանք հիվանդություններից ընդամենը մի քանիսն են, որոնք կարող են առաջանալ քնի անբավարար քանակի դեպքում:

4. Նվազեցնում է սեռական ցանկությունը: Մասնագետները նշում են, որ քնի պակաս ունեցող մարդկանց սեռական ցանկությունը նվազում է:

5. Դեպրեսիա: Ժամանակի ընթացքում քնի խանգարումները կարող են նպաստել դեպրեսիայի նշանների զարգացմանը: 2005թ. «Քունն Ամերիկայում» հարցման ընթացքում պարզվել է, որ մարդիկ, ում մոտ դեպրեսիա, անհանգստություն է ախտորոշվել, քնում են 6 ժամից պակաս:

6. Ստիպում է ավելի մեծ տեսք ունենալ: Մաշկի դեղնությունն ու աչքերի այտուցվածությունը հաճախ քիչ քնելու հետևանք են: Եթե մարդը պարբերաբար նորմալ չի քնում, կարող են առաջանալ կնճիռներ, մուգ շրջանակներ աչքերի շուրջ:

7. Հիշողության կորուստ: Քնի անբավարար քանակը մեծապես ազդում է հիշողության որակի վրա:

8. Ավելորդ քաշ: Մասնագետները նշում են, որ քնի անբավարար քանակը կապված է քաղցի զարգացման մեծացման և ճարպակալման հետ: 2004թ. անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդիկ, ովքեր 6 ժամից քիչ են քնում, 30 տոկոսով ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ:

9. Դատողության վատացում: Քնի անբավարար քանակը լուրջ բացասական ազդեցություն է ունենում դատողություններ անելու կարողության վրա:

10. Մահ: Ըստ որոշ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր 5 ժամ կամ ավելի քիչ են քնում, գրեթե երկու անգամ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս