Բաժիններ՝

Հաջորդ մրցաշրջանը «Բարսելոնայում» վերջինը կլինի Ինիեստայի համար

Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը՝ 33-ամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստան որոշում է կայացրել, որ չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: Կողմերի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

Իսպանական լրատվամիջոցները կարծում են, որ Ինիեստայի այս որոշումը կապված է Մարկե Վերատիի հավանական տրանսֆերի հետ: Ինիեստան կարծում է, որ Վերատիի գալով՝ իր տեղը մեկնարկային կազմում ապահովված չի լինի:

Ըստ աղբյուրի՝ Ինիեստան կամ կխաղա ԱՄՆ-ում, կամ էլ կգնա Կատար՝ իր խաղընկեր Չավիի մոտ:

Կատալոնական ակումբում անցկացրած  624 խաղերում Ինիեստան խփել է 54 գոլ և կատարել 134 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս