Բաժիններ՝

Նազարբաւեն առաջարկել է «գլոբալ արժույթ» ստեղծել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 16-ին Աստանայի տնտեսական համաժողովում իր ելույթի ընթացքում առաջարկել է քննարկել «գլոբալ արժույթի» սահմանման հարցը, որը թույլ կտա աշխարհն ազատել արժութային պատերազմներից։

«Եկել է միջազգային հաշվարկա-վճարային միավորի սահմանման հարցը լրջորեն քննարկելու ժամանակը: Այն թույլ կտա աշխարհն ազատել արժութային պատերազմներից, սպեկուլյացիաներից, առեւտրական հարաբերություններում խուսափել շեղումներից, նվազեցնել շուկաների փոփոխականությունը»,- ասել էՆազարբաեւը:

Նա նշել է, որ «արժույթը պետք է ունենա էմիսիաների պարզ, թափանցիկ մեխանիզմ, եւ ենթակա լինի իր սպառողներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930