Կոնտեն պատրաստ է հեռանալ «Չելսիից»
«Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն հասկացրել է, որ պատրաստ է հեռանալ ակումբից, եթե «կապույտների» ղեկավարությունը չբավարարի իր պահանջները տրանսֆերային շուկայում:
Ինչպես հաղորդում է Daily Record-ը, Անտոնիո Կոնտեի ապագան գտնվում է հարցականի տակ ակումբի ղեկավարության հետ ունեցած ստրատեգիական տարաձայնությունների պատճառով: Կոնտեն գտնում է, որ «Չելսին» առանց բոլոր դիրքերում էական ուժեղացման՝ չի կարող հավակնել հաղթանակի Չեմպիոնների լիգայում: Իտալացու կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը «պարտք է մնացել» իրեն այն բանից հետո, երբ նրան հաջողվեց հաղթել ԱՊԼ-ն՝ առանց իր հիմնական տրանսֆերային նպատակների ստորագրման:
Բացի այդ, Կոնտեն ուզում է ունենալ ուղիղ կապ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, հեռացած Սթիվ Հոլանդի փոխարեն օգնական նշանակելու իրավունք, ավելի շատ վերահսկողություն ակադեմիայի նկատմամբ և ֆինանսական պայմանների բարելավում:
Կոնտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, և նա դեռ չի ստորագրել ակումբի հետ նոր գործարք: Որպես Կոնտեի հնարավոր փոխարինող՝ նշվում է Թոմաս Տուխելը, ով նախորդ մրցաշրջանում մարզում էր Դորտմունդի «Բորուսիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը