Բաժիններ՝

«Սաութհեմփթոնը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Կլոր Պյուելին

8-րդ տեղը և Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը չբավարարեցին «սրբերին»:
«Սաութհեմփթոնը» հայտարարել է ֆրանսիացի մասնագետ Կլոր Պյուելի հետ պայմանագրի լուծարման մասին՝ շնորհակալություն հայտնելով մարզչին կատարած աշխատանքի համար: Հարաբերությունների չեղարկման պատճառները չեն հրապարակվում:

Պյուելը գլխավորել էր «Սաութհեմփթոնը» 2016թ. ամռանը՝ ստորագրելով 3 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր:

2016-17թթ. մրցաշրջանում ֆրանսիացին «սրբերին» հասցրեց Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ թիմը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Սա առաջին գավաթային եզրափակիչն էր «Սաութհեմփթոնի» համար՝ սկսած 2003 թվականից: «Սաութհեմփթոնը» 2016-17թթ. մրցաշրջանում գրավեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս