Բաժիններ՝

«Ամենակարևորն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինի այնպիսին, որ չլինեն հիմքեր, իսկ եղած դեպքերը բացահայտվեն և պատժվեն». Դավիթ Հարությունյան

«Դեռ վաղ է խոսել, և դա պահանջում է ոչ թե հրապարակային, գեղեցիկ, բարձրագոչ հայտարարություն, այլ մանրամասն վերլուծություն։ Արդարադատության ոլորտն այն ոլորտն է, որտեղ ցանկացած նոր քայլ կամ բարեփոխում պետք է ուղեկցվի հանրային քննարկումով և ներկայացմամբ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել ոլորտում։

Դ.Հարությունյանը չմեկնաբանեց գաղութներում առկա խնդիրները, մասնավորապես՝ «ղումարի» հարցը. «ՔԿՀ-ներում ունենք բազում խնդիրներ, և պետք է առաջին հերթին մտածել պատճառների մասին, որ հետևանքները վերանան։ Ղումարը, թղթախաղն ընդհանրապես գաղութում արգելված է։ Ո՞րն է ծնող պատճառը։ Ա՛յ դրա մասին մենք պետք է առաջնահերթ խոսենք»։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 1-2 դատախազների և դատավորների ձերբակալությունների հետ կապված՝ Դ. Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում կարող է լինել կոռուպցիա, բայց ամենակարևորն այն է, որ դրա դեմ պայքարը լինի այնպիսին, որ չլինեն կոռուպցիայի հիմքեր, իսկ եղած դեպքերը բացահայտվեն և պատժվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս