Այլևս երբեք դեն չեք նետի ձվի կեղևը. 6 սուպեր միջոց՝ վահանաձև գեղձի, մաշկի, եղունգների համար

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ձվի կեղևը կարող է օգտագործվել անսովոր նպատակների համար։

1. Օրգանիզմի դետոքսիկացիա։ Ձվի կեղևը սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են խթանել տոքսինների դուրսբերումն օրգանիզմից։

Բաղադրիչներ

  • 5 ձվի կեղև
  • 3 լիտր մաքուր ջուր։

Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք ձվի կեղևը, մանրացրեք, խառեք երեք լիտր ջրի հետ։ Թողեք թրմվի 7 օր՝ սառը վայրում։ Օգտագործեք օրվա ընթացքում 2 բաժակ։

Կարդացեք նաև

2. Վահանաձև գեղձի աշխատանքը լավացնելու համար։ Մանրացրած ձվի կեղևը հարկավոր է խառնել կիտրոնի և մեղրի հետ։

Բաղադրիչներ

  • 4 ձվի կեղև
  • 3 կիտրոն
  • 5 լիտր մեղր
  • 5 լիտր մաքուր ջուր

Պատրաստման եղանակը։ Լավ լվացեք ձվի կեղևը, մանրացրեք այնքան, մինչև ալյուր ստանաք։ Քամեք կիտրոնի հյութը և խառնեք ձվի կեղևի հետ։ Ապա ավելացրեք ջուրն ու մեղրը։ Խառնեք, թողեք 7 օր։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ՝ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո։

3. Դիմակ։ Ձվի կեղևը կարող եք օգտագործել դեմքի համար դիմակ պատրաստելիս։ Դրա օգտագործումը կնպաստի մահացած բջիջների հեռացմանը, կփափկեցնի, կթարմացնի մաշկը։

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ ձվի կեղևի փոշի
  • 1 ձվի սպիտակուց։

Պատրաստման եղանակը։ Խառնեք երկու բաղադրիչները։ Քսեք դեմքին, իրանին, թողեք, մինչև չորանա։ Մաքրեք տաք ջրով, կրկնեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։ Խորհուրդ չի տրվում չոր մաշկ ունեցողներին։

4. Եղունգներն ամրացնելու համար։ Կալցիումը եղունգներն ապահովում է գեղեցիկ գույնով, դրանք ավելի ամուր դարձնում։

Բաղադրիչներ

  • ½ թեյի գդալ ձվի կեղևի փոշի
  • էմալ։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները: Շաբաթվա ընթացքում եղունգներին քսեք շաբաթվա երեք անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս