Բաժիններ՝

Թրամփը դատարանում կրկին տանուլ տվեց հականերգաղթային հրամանագրի գործը

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանի վճիռը, որն արգելափակում է երկիր մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան վեց պետություններից քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի մեղմացված հրամանագիրը, տեղեկացնում է BBC-ն:

Մարտի 6-ին ստորագրված հրամանագիրը վերաբերում էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի՝ առավելապես մուսուլմանական բնակչությամբ երկրների քաղաքացիներին, երկրներ, որոնք Սպիտակ տանը դիտվում են որպես ահաբեկչության օջախներ: Հրամանագրի առաջին տարբերակի համեմատությամբ, որն ստորագրվել էր հունվարի 27-ին, այդ ցուցակից հանվել էր Իրաքը:

Իր որոշման մեջ երեք դատավորներից բաղկացած կոլեգիան գրել է. «Ներգաղթի հարցերը, նույնիսկ նախագահի համար, չպետք է դառնան մեկ դերասանի թատրոն»: Դատարանի վճռում ասված է, որ նախագահ Թրամփը չի կարողացել հիմնավորել, որ հրամանագրում հիշատակված երկրներից քաղաքացիների, ինչպես նաև փախստականների մուտքը երկիր վնասում է ԱՄՆ-ի շահերին:

Կառավարությունը պնդում էր, որ հիշյալ երկրներից ներգաղթի ժամանակավոր արգելքն անհրաժեշտ է ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման միջոցների մշակման ժամանակաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս