Բաժիններ՝

Microsoft-ը ներկայացրել է աշխարհում ամենահզոր խաղային կոնսոլը

E3 ցուցահանդեսի շրջանակներում Microsoft ընկերությունն անցկացրել է մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել է Xbox One X նոր կոնսոլը: Ավելի վաղ այն հայտնի էր Project Scorpio կոդային անվամբ եւ դարձել է ամենահզոր կցուրդը շուկայում։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կոնսոլը կարող է խաղերը գործարկել 4K լուծաչափով եւ 60 fps կադր հաճախությամբ՝ գրաֆիկական քարտի՝ վեց տերաֆլոպս հզորության շնորհիվ: Համեմատության համար նշենք, որ PS4 Pro-ի արտադրողականությունը կազմում է 4,2 տերաֆլոպս: Բացի դրանից, Xbox One X-ը Microsoft-ի ամենակոմպակտ կցուրդն է: Այն համատեղելի կլինի Xbox One S-ի համար մատչելի բոլոր աքսեսուարների հետ: Xbox One S-ը վաճառքի կհանվի 2017 թվականի նոյեմբերի 7-ին 500 դոլար գնով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս