ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը գործարկում են #երբշահումես ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը  MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ  հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Hyundai Solaris ավտոմեքենա:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Cirrus®/Maestro®, MasterCard Standard® և MasterCard® Gold քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է 10.06.2017թ-ից մինչև 10.09.2017թ. ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում:

Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

Կարդացեք նաև

#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Տեսանյութեր

Լրահոս