Արդյո՞ք հիվանդությունները մեղքի արդյունք են
Ավետարանում մի հատված կա, որտեղ աշակերտները հարցում են Հիսուսին ի ծնե կույրի մասին , թե՝ Տե՛ր, ի՞ր, թե՞ ծնողների մեղքի պատճառով է, որ այս մարդը կույր է: Հիսուս պատասխանում է՝ Աստծո փառքի համար:
Բոլորիս համար էլ կա փակ մի ճանապարհ, ինչպես կույրի համար` տեսողությունն է: Կույրը մեղավոր չէ, ծնողներն էլ մեղավոր չեն, սակայն նա տարբեր է բոլորից կույր լինելու իր առանձնահատկությամբ, որպեսզի նրա հանդեպ շրջապատի վերաբերմունքով բազմանա Աստծո փառքը: Ի ծնե կույրի համար տեսանելի աշխարհը մի իրողություն է, որը միայն ներքին զգացողությամբ է ընկալելի:
Ի ծնե կույրը չի տառապում այն մտքից, որ չի տեսնում, թե որքան գեղեցիկ են ծաղիկները, որքան կանաչ են ծառերը, ինչպես որ տեսնողները չեն տառապում այն մտքից, որ ապագան գուշակելու ընդունակություն չունեն:
Բոլորս էլ ունենք տեսողություն, սակայն քչերս ենք, որ իսկապես արժևորում, կարևորում ենք աստվածային այդ հրաշալի պարգևը:
Qahana.am