Բաժիններ՝

Հայտարարվել է կինոսիրողների վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը

«Կնքահայրը» ֆիլմը գլխավորել է կինոսիրողների վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկը: Վարկանիշը կազմվել է բրիտանական Empire ազդեցիկ հանդեսի հարցման արդյունքներով։

1972 թվականի կինոնկարը Նյու Յորքի Կոռլեոնե սիցիլիական մաֆիական ընտանիքի մասին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի եռերգության առաջին մասն է: Ֆիլմը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի մոտիվներով եւ ընդգրկում է 1945 – 1955 թվականներն ընկած ժամանակահատվածը:

«Կնքահայրը» երկրորդ հորիզոնական Է մղել Իրվին Քերշների՝ 1980 թվականի «Աստղային պատերազմներ. Դրվագ 5 – Կայսրությունը հասցնում է պատասխան հարվածը» ժապավենը, որն անցյալ տարվա վարկանիշի առաջատարն էր: Երրորդ տեղն զբաղեցրել է Քրիստոֆեր Նոլանի «Մռայլ ասպետը» (2008):

Նաեւ առաջին տասնյակ են մտել «Փախուստ Շոուշենքից», «Քրեական պատմություն», «Հիանալի տղաներ», «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանի որոնումները», «Ժանիքներ» եւ «Մատանիների տիրակալը. Մատանու միաբանությունը» ֆիլմերը: Հանդեսի հարցմանը մասնակցել է 20 հազար կինոսիրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս