SAS SWEET-ը անհատական դիզայնով տորթեր է պատրաստում
Ինչպես տեղեկացանք SAS GROUP-ից, տորթի պատվերն ընդունելիս պատվիրատուները ստանում են մասնագիտական խորհրդատվություն վարպետների եւ դիզայներների թիմի կողմից: Կարող են իրականացվել ամենահամարձակ մտահղացումները` հարսանեկան, ծննդյան, կնունքի և այլ թեմատիկ տոնակատարությունների տորթերի պատվերների դեպքում: Հավելենք, որ «SAS SWEET»-ի տորթերի դեկորատիվ մասերը պատրաստված են սննդի հումքից եւ այն ևս կարելի է վայելել:
«SAS SWEET»-ի արտադրամասը Հայաստանում ամենամեծն է իր տարածքով, ունի սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պահանջները և համալրված է ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Այստեղ տեխնոլոգիաները մշտապես թարմացվում են և հաճախորդին առաջարկվում են նորարարական լուծումներ:
«SAS SWEET»-ի դիզայներները վերապատրաստվում են արտասահմանում և առաջարկում են նոր ստեղծագործ լուծումներ, որոնք դեռ չեն կիրառվել Հայաստանում»,- նշում են «SAS SWEET»-ից:
Տորթ պատվիրելու համար հարկավոր է զանգահարել 010 57 77 55 հեռախոսահամարով և գրանցել պատվերը նախապես՝ 1-3 օր առաջ: