![](/banners/BeFunky-design.jpg)
«Յուվենթուսն» Ալեքս Սանդրոյի համար «Չելսիից» պահանջում է 59 մլն եվրո
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/alex-sandro-conferenza-23.jpg)
«Յուվենթուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոն նախկինի նման գտնվում է «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդվում է, որ թուրինցիները պատրաստ են վաճառել 26-մյա բրազիլացուն 59 մլն եվրոյից ոչ պակաս գնով:
«Չելսին» դիտարկում է ոչ միայն Սանդրոյի տարբերակը, այլ նաև Ռայան Բերտրանի («Սաութհեմփթոն») և Բենժամեն Մենդիի («Մոնակո»): Բացի այդ, լոնդոնցիները նորից կփորձեն ձեռք բերել «Յուվենթուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը