Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մերժել է «Միլանին» և կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Այնուամենայնիվ, ԱՊԼ, այլ ոչ թե՝ Սերիա Ա:

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան անձնական համաձայնագրի պայմանները համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է իր շրջապատին, որ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Օլդ Թրաֆֆորդում»: Տեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մանկունյանցիները տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվեն «Ռեալի» հետ:

Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հաղորդել էր «Միլանի» հետ նմանատիպ համաձայնության առկայության մասին: The Telegraph-ը պնդում է, որ իսպանացին, այնուամենայնիվ, հրաժարվել է հանդես գալ «Յուվենթուսի» մրցակիցների կազմում: Մորատան նախորդ մրցաշրջանի 42 խաղերում խփել է 20 գնդակ, բայց միայն 19 անգամ է դաշտ դուրս եկել հիմնական կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս