Բաժիններ՝

Բրեդ Փիթն օդերևութաբանի դերում ժպիտով կանխագուշակել է աշխարհի վերջը

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Comedy Central ալիքում Ջիմ Ջեֆրիսի շոուում հանդես է եկել նորությունների կանխատեսման վարողի դերում եւ ամերիկացիներին անապագա աշխարհ է կանխագուշակել գլոբալ տաքացման պայմաններում: Շոուի դրվագը հրապարակված է YouTube-ում։

Օդերեւութաբան Փիթն իր ետեւում գտնվող քարտեզի վրա ժպիտով ցուցադրել է, որ ամբողջ մոլորակում «շոգը սաստկանում է»: Եղանակի շատ հակիրճ լուսաբանումից հետո Ջեֆրիսը մասնագետին խնդրել է կանխատեսում անել: «Իհարկե՛: Մենք ապագա չունենք»,- կենսուրախ տեսքով ասել է դերասանը: Վարողը նշել է, որ դա «հիանալի է», եւ շարունակել է վարել թողարկումը ասես ոչինչ չի պատահել: Հունիսի 1-ին Թրամփը հայտարարել է Կլիմային վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս