
«Թիմում չէին Մխիթարյանը, Հյումելսը և Գյունդողանը, և նման պայմաններում դժվար է մեծ քայլեր անելը». Խեդիրան՝ «Բորուսիայի» մասին

Թուրինի «Յուվենթուսի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան նշել է, որ շատ է ափսոսում Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի՝ Թոմաս Տուխելի հեռացման համար:
Ըստ Խեդիրայի՝ թիմի ղեկավարությունն արդեն իսկ կորցրել է մի շարք առաջատար ֆուտբոլիստների, և նման թիմով Տուխելին դժվար էր լինելու հաջողությունների հասնել:
«Թիմում չէին Մխիթարյանը, Հյումելսը և Գյունդողանը, և նման պայմաններում դժվար է մեծ քայլեր անելը: Սակայն Տուխելը կարողացավ նվաճել գավաթը և այնքան էլ վատ հանդես չեկավ»,- նշել է Խեդիրան:
Ըստ Խեդիրայի՝ նման քաղաքականությամբ դորտմունդցիները կկորցնեն բոլոր առաջատարներին:
Սիրարփի Աղաբաբյան