
Համաշխարհային տնտեսությանը գյուղմթերքի դեֆիցիտ է սպառնում. Տիգրան Սարգսյան

Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ է դիտվելու, ինչը նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի: Այդ մասին Պետերբուրգի 21-րդ միջազգային տնեսական համաժողովի շրջանակներում «Լենտա.ռու»-ին տված
հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ այսօրվա բանակցային գործընթացում ամենաքննարկվող հարցերը վերաբերում են հենց գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանն ու ներմուծմանը: ԵԱՏՄ-ի մեջ մտնող երկրներում արտադրվող ապրանքները ճանաչելի են շուկայում, իսկ այն փաստը, որ այդ պետությունների գյուղատնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, խոսում է մատակարարումների ավելացման լայն հնարավորությունների մասին, հավելել է Տիգրան Սարգսյանը: