Բաժիններ՝

2017թ. միլիարդատերերը՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ անձանց ցանկը։ Forbes.com-ը գրում է, որ 2016թ. միլիարդատերերի քանակն առաջին անգամ գերազանցել էր 2000-ը։ Մեկ տարվա ընթացքում այն անձանց թիվը, ում ունեցվածքը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար, ավելացել էր 13 տոկոսով՝ 1810-ից հասնելով 2043-ի։ Աշխարհի ամենահարուստ անձանց ունեցվածքն ընդհանուր առմամբ աճել էր 18 տոկոսով՝ հասնելով 7.67 տրիլիոն դոլարի։

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն արդեն 4-րդ տարին շարունակ ճանաչվում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Նրա ունեցվածքը 75 մլրդ դոլարից հասել է 86 մլրդ-ի։ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի համար տարին լավագույնն է եղել. նրա ունեցվածքն աճել է 27.5 միլիարդ դոլարով՝ հասնելով 72.8 միլիարդի։ Այսպիսով Բեզոսը զբաղեցրել է ցանկի երրորդ հորիզոնականը։

Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆետի եկամուտն ավելացել է 14.8 մլրդ դոլարով, ինչը նրան հնարավորություն է տվել զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ Այսպիսով, Բաֆետը հետ է մղել «Zara» հագուստի ցանցի հիմնադիր, իսպանացի Ամանսիո Օրտեգային։ Նախորդ տարվա համեմատ նրա ունեցվածքն ավելացել է 4.3 մլրդ դոլարով, և Օրտեգան այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս տարի հայտնվել է ցանկի 5-րդ հորիզոնականում։ 12 ամիսների ընթացքում նրա ունեցվածքն աճել է 11.4 մլրդ դոլարով։ Մեքսիկացի Կարլոս Սլիմ Էլուն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Երկար տարիների ընթացքում նա առաջին անգամ դուրս է մնացել ամենահարուստ անձանց հնգյակից։
Ցանկում 195 նորեկ կա։ Ամենաշատ նորեկները Չինաստանից են, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է։ Ջոն Քոլիսոնն այժմ աշխարհի ամենահարուստ երիտասարդն է, ով ինքնուրույն է հասել իր հարստությանը։ Միլիարդատերերի ցանկում թվով 56-ը մինչև 40 տարեկան են։ Ցանկում առաջին անգամ ներառվել է նաև 15 կին։ Նրանցից 10-ը Չինաստանից են, մեկը՝ Վիետնամից։ Խոսքը Նգույեն թի Փոնգ Թաոյի մասին է, ով ստեղծել է բյուջետային ավիաընկերություն։ Ընդհանուր առմամբ ցանկում 227 կին է ներառված։

ԱՄՆ-ը շարունակում է ամենաշատ միլիարդատերերն ունենալ, երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, երրորդում՝ Գերմանիան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս