«Լավ չենք արել. Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք». Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ:
Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար:«Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցինք»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այո, եւ իրոք ուշացանք»,- արձագանքեց Առաքելյանը
«Լավ չենք արել: Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք»,- նշեց Կարեն Կարապետյանը: