Բաժիններ՝

Կարեն Գրիգորյանը հաղթել և ոչ-­ոքի է խաղացել շախմատի Սերբիայի ակումբային առաջնությունում

Սերբիայում շարունակվում է այդ երկրի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ: Առաջնությանը մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով հանդես է գալիս «Նավթագազ» թիմի կազմում: Մրցաշարի երկրորդ տուրում Գրիգորյանի «Նավթագազ» ակումբը 4,5-1,5 հաշվով հաղթեց «Մեթալաչ» թիմին, իսկ Գրիգորյանը առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Կիրիլ Գեորգիևի նկատմամբ:

Երրորդ տուրում «Նավթագազը» պարտվեց «Յուգովից» ակումբին, իսկ Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Պրեդրագ Նիկոլիչի հետ: Երեք տուրից հետո աղյուսակ գլխավորում են «Սվետի Նիկոլայ» և «Իթակա» ակումբները, իսկ «Նավթագազը» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս