Բաժիններ՝

Հրաձգություն Իլլինոյսի համալսարանում, կան տուժածներ

Անհայտ անձը կրակ է բացել Ուրբան-Շամպեյնում՝ Իլլինոյսի համալսարանի հարևանությամբ: Ականատեսների խոսքով՝ հրաձգության հետևանքով տուժել է 9 մարդ:

Համալսարանի աշխատակազմը զգուշացրել է ուսանողներին վտանգի մասին, հայտնում է Reuters-ը:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանությունն ու շտապօգնության մեքենաներ: 1884984_640x420

Համալսարանից հայտնել են, որ հրձիգը լքել է համալսարանական մասնաշենքի տարածքը, սակայն անվտանգության նկատառումներով խորհուրդ է տրվում խուսափել դեպքի վայրից:

«Հեռու մնացեք Գրին-սթրիթից և Երկրորդ փողոցից»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է համալսարանի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս