Բաժիններ՝

Թրամփը սպառնացել է Հիլարի Քլինթոնի հետ բանավեճերին հրավիրել Բիլ Քլիթոնի նախկին սիրուհուն

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ երկուշաբի նախանշված բանավեճերին հրավիրել Ջենիֆեր Ֆլաուերսին, որը սիրային կապ է ունեցել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պատասխանելով միլիարդատեր Մարկ Կուբանի քննադատությանը, որը պարծեցել է նրանով, որ Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբը իրեն հրավիրել է բանավեճերի, Թրամփը գրել է Twitter-ում, որ պատրաստ է հրավիրել Ֆլաուերսին և նրան նստեցնել առաջին շարքում:

Կուբանը նախկինում հեռուստաշոու է վարել, որը մրցակցում էր Թրամփի ծրագրի հետ, սակայն չէր ունեցել դրա հաջողությանը:

Ֆլաուերսը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոստացել է մասնակցել բանավեճերին:
Դեռ պարզ չէ, թե իսկապես Թրամփը հրավիրե՞լ է նրան, թե՞ նա պատասխանել է Թրամփի թվիթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս