Բաժիններ՝

Քլինթոնը նախագահական բանավեճերի նախօրեին առաջ է անցել Թրամփից. հարցում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին նախագահական բանավեճերից առաջ իր մրցակից, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից 2%-ով առաջ է անցել իր ճանաչվածությամբ: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք համատեղ անցկացրել են ABC հեռուստաընկերությունն ու Washington Post թերթը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցախույզի մասնակիցների 46%-ը կքվեարկեր Քլինթոնի օգտին, 44%-ը՝ Թրամփի:

Հարցման մասնակիցներին առաջարկել են նաև պատասխանել հարցին. «Անկախ նրանից, թե ինչպես եք մտադիր քվեարկել, ի՞նչ եք կարծում, ով կհաղթի բանավեճերում»:

Հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 47%-ը կարծիք է հայտնել, որ բանավեճերում կհաղթի Քլինթոնը, 33%-ը՝ Թրամփը:

Ընդ որում, հարցվածների 16%-ը այդ մասին կարծիք չունի, 2%-ը ենթադրում է, թե ոչ ոք չի հաղթի, 2%-ը՝ հաշիվը կլինի ոչ-ոքի:

Հարցմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 19-22-ը, մասնակցել է 843 գրանցված ընտրող:
Երկու թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս