Բաժիններ՝

Մերկելն առաջարկել է ԵՄ-ից վտարել ապաստան չստացած փախստականներին

Վիեննայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների գագաթաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ-ից հայրենիք վերադարձնել այն փախստականներին, որոնց մերժել են ապաստան տրամադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, Մերկելն ընդգծել է մարդասիրական արժեքներին և մարդասիրական պարտավորություններին հետևելու անհրաժեշտությունը:

Իր հերթին, Հունգարիայի վարչապետ, եվրասկեպտիկ Վիկտոր Օրբանը, որը բազմիցս վիճել է Մերկելի հետ հարյուր հազարավոր փախստականներ ընդունելու անհրաժեշտության շուրջ, դարձյալ կոչ է արել ստեղծել Եվրոպայից դուրս ներգաղթյալների ընդունման պահպանվող կենտրոններ, որտեղ կքննվեր նրանցից յուրաքանչուրի դիմումը: Որպես երկրի օրինակ, որտեղ հնարավոր է նման կենտրոնների ստեղծումը, Օրբանն անվանել է Լիբիան:

Գագաթաժողովում երկրների ղեկավարները փորձել են միասնական ռազմավարություն մշակել, որը նրանց թույլ կտա վերահսկել Աֆրիայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից ԵՄ ուղևորվող փախստականների հոսքերը:

Գերմանիան մինչև տարեվերջ պետք է քննի փախստականների մոտ 1 մլն ապաստանի հայցման դիմումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս