Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալվել է առևտրի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը կասկածվում է Վաշինգտոն նահանգի Բեռլինգթոն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով սպանվել էր 5 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ձերբակալվածի անունն է Արկան Չեթին, նա 20 տարեկան է: Վերջինս բնակվել է նույն նահանգի Օուք-Հարբոր քաղաքում: Ամենայն հավանականությամբ, նրան հենց այնտեղ էլ կալանավորել են:

Բեռլինգթոնի Cascade Mall առևտրի կենտրոնում հրաձգության զոհ է դարձել 3 կին, մի աղջիկ և տղամարդ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում ծանր վնասվածքների հետևանքով: 2_640x421

Հետաքննությունների դաշնային բյուրոյում հայտարարել են, որ դիտարկում են ահաբեկչության վարկածը:

Ոստիկանությունը հարված է վարկածի, որ հարձակվողը միայնակ է գործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս