ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ հրավիրել Սիրիայի հարցով
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել՝ կապված սիրիական Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ վերջին օրերին արյունալի մարտեր են ընթանում:
AFP-ի տեղեկություններով՝ նյույորքյան հանդիպումը կարող է տեղի ունենալ կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժ. 10:00-ին (Երևանի ժամանակով ժ. 17:00-ին):
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ «ցնցված է Հալեպում հակամարտության սարսափելի էսկալացիայից»:
Նրան հատկապես ցնցել է մեծ տրամաչափի ռումբերի կիրառությունը:
Սիրիական բանակը շաբաթ օրը հայտարարել է ապստամբների վերահսկողության շրջանները իր ենթակայության տակ վերադարձնելու մասին: