Բաժիններ՝

«Ես երբեք թերթ չեմ կարդում». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանություններ է արել «Լեսթերի» դեմ տարած հաղթանակից հետո:

«Մեր թիմը շատ ուշադիր հանդիպում անցկացրեց: Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու և հրաշալի խաղ ցուցադրեցինք: Ցանկանում ենք հետագայում շարունակել այս ոգով խաղալ:

Ես գոհ եմ արդյունքից և իմ խփած գոլից: Հուսով եմ, այն վերջինը չի դառնա»,- իր տպավորություններով կիսվել է ֆրանսիացին:

Կիսապաշտպանը մեկնաբանել է քննադատությունը, որին ենթարկվել էր մրցաշրջանի սկզբում.

«Ես երբեք թերթ չեմ կարդում: Միայն ասում եմ, որ վերջում ամեն ինչ պարզ կլինի և արդյունքում մենք ամեն ինչ կտեսնենք»,- մեկնաբանել է Պոգբան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930