Բաժիններ՝

«Ալաշկերտը»՝ 2016թ Հայաստանի սուպերգավաթակիր

Հայաստանի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ մրցել են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»­-ն ու գավաթակիր «Բանանց»­-ը: «Ալաշկերտ»-­ը դժվարին պայքարում կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, մեկնարկային րոպեներին խաղն ընթանում էր ցածր տեմպով: Հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին բարձր կատարած հարվածներով: Մնացած ժամանակահատվածում հիմնականում ընթանում էր առանց գոլային պահերի, պասիվ խաղ. թիմերն ավելի շատ համառ պայքար էին մղում դաշտի կենտրոնում: 43-­րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Ալաշկերտ»­ի դարպասին: Տուգանային հրապարակում Ացամազ Բուրաևի նկատմամբ կանոնները խախտել էր Արարատ Առաքելյանը: 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Լաերսիոն` բացելով հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում կրքերն ավելի թեժ էին: Խաղակեսի մեկնարկին թիմերի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, մրցավարներին հաջողվեց հանդարտեցնել ֆուտբոլիստներին: 52-­րդ րոպեին «Ալաշկերտ»­-ը կարողացավ հավասարցնել խաղի հաշիվը:

Տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը: Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն գոլ խփել թիմերից որևէ մեկին չհաջողվեց. խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ առաջին խաղակեսի ընթացքում գնդակին ավելի շատվ տիրում էին «Ալաշկերտ»-­ի ֆուտբոլիստները, սակայն սուր գրոհներ թիմի կատարմամբ չեղան: «Բանանց»­-ը նույնպես մեծ ակտիվությամբ աչքի չէր ընկնում: Լրացուցիչ երկրորդ խաղակեսում թիմերի մոտ հոգնածությունն ակնհայտ էր. խաղը պասիվ էր, ֆուտբոլիստները գրեթե կանգնած էին գործում: Թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին «Ալաշկերտ»-­ի ֆուտբոլիստները: «Ալաշկերտ»-­ի դարպասապահ ԳևորգԿասպարովը կարողացավ հետ մղել Լայոնել Ադամսի և Լաերսիոյի հարվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս