Բաժիններ՝

Սիրիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՌԴ-­ի աջակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում

Սիրիայի բանակը ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ է արձանագրում Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի աջակցության շնորհիվ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-­ն, այս մասին ՄԱԿ-­ի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Ուլիդ Մուալեմը:

«Ահաբեկիչների դեմ պայքարում հաղթանակի հասնելու վստահություն են ներշնչում հաջողությունները, որոնց հասնում է մեր բանակը մեր ազգի իսկական բարեկամների` Ռուսաստանի, Իրանի, Լիբանանի աջակցության շնորհիվ»,­- ասել է Մուալեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս