
Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել

«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասված է ստացել: Ինչպես հաղորդում է Sitrib-ը, Մովսիսյանը չի մասնակցել թիմի մարզմանը: Նշվում է, որ նախորդ օրը մարզման ժամանակ Մովսիսյանը բախվել է թիմակից Ջասթեն Գլադի հետ, ինչի պատճառով անավարտ է թողել պարապմունքը: Առաջիկայում ֆուտբոլիստը պետք է բուժզզնում անցնի:
Հայ հարձակվողի մասնակցությունը թիմի առաջիկա խաղին հարցականի տակ է: ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյք»ը սեպտեմբերի 25-ին հյուրընկալելու է «Դալաս»-ին: