Նախատեսվում է նորացնել շտապ բուժօգնության ավտոպարկը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-­2020թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը նշեց, որ դրա շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպարկի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը:

«Հաշվի առնելով, որ շտապօգնության մեքենաները նորացման կարիք ունեն, Հայաստանը Չինաստանի կառավարությանն է դիմել` 200 մեքենա խնդրելով: 2011 թ­-ի հունիսին ՉԺՀ0­ն մեզ նվիրաբերեց 88 մեքենա, բայց 5­-ամյա մաշվածությունը նորացում է թելադրում»,-­ ասաց Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս