
Նախատեսվում է իրականացնել Բրյուսել-Երևան-Բրյուսել ոչ կանոնավոր չվերթներ

Արձագանքելով Brussels Airlines ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով չվերթների իրականացման մասին վերջերս մամուլում տարածված տեղեկատվությանը՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2017 թվականի մարտի 18-ը Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով երկու շաբաթը մեկ անգամ ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու հայտ է ներկայացրել:
Ներկայումս քննարկման փուլում է գտնվում ընկերության կողմից կանոնավոր չվերթների իրականացման հարցը:
Այս մասին գրված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջում: