«Վարչապետին ընդհանրապես մոտ չեն թողնելու արտաքին քաղաքականությանը». Լևոն Զուրաբյան
«Վարչապետին ընդհանրապես մոտ չեն թողնելու արտաքին քաղաքականությանը, առավել ևս՝ նոր Սահմանադրությամբ շիլաշփոթ է, պարզ չէ՝ ով է պատասխանատու արտաքին քաղաքականության համար, ով է պատասխանատու պաշտպանության համար»,- 168.am-ին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե նորանշանակ վարչապետն արդյոք պե՞տք է և ունա՞կ է վերանայելու արտաքին քաղաքական ուղղվածությունը:
Ըստ նրա, սակայն, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, իհարկե, ինչ-որ չափով նշանակություն ունի տնտեսության զարգացման համար, բայց անվտանգության և պաշտպանության խնդիրներն ունեն առաջնայնություն, և շատ հաճախ որոշումներն ընդունվում են ոչ թե տնտեսագիտական հաշվարկներից ելնելով, կամ տնտեսական զարգացման, այլ՝ անվտանգության ապահովման խնդիրների պայմանավորմամբ. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ անվտանգությունն ապահովված չէ, բայց դա ոչ թե արտաքին քաղաքականության, այլ առաջին հերթին՝ այն արատավոր համակարգի հետ է կապված, որ Հայաստանում ստեղծված է՝ կոռուպցիա, ընտրակեղծարարություն, մենաշնորհներ, և այլն»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: