«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին և չի սատարի ոչ մի այլ կուսակցության: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խորհրդանական խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը:

««Ժառանգությունն» իր ընտրական գործընթացները միշտ կազմակերպել է և կողմնակից է եղել, որպեսզի ինքը մասնակցություն ունենա ընտրական գործընթացներին: Սակայն, իհարկե, քրեական հետապնդումը դեռ շարունակվում է իմ գործընկերների նկատմամբ, թեև նրանք ազատության մեջ են, բայց նրանց ազատ տեղաշարժը սահմանափակ է, այդ պատճառով չենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա` որևէ կուսակցության սատարելու առաջարկ չկա, իսկ «Ժառանգությունն» ազատ է իր որոշումների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս