
Որքանո՞վ է օրինական դատավորի հարցը մեղադրյալին՝ եթե դուրս գաս պայմանական, շարունակելո՞ւ ես քո ընդդիմադիր գործունեությունը

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է բարձրացնել հանրության վստահությունը` հրապարակային, միասնական մոտեցումներով ու որոշումներով:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Դավթյանը նշեց, որ իրենց խնդիրն է լինելու՝ թերահավատներին հնարավորինս մասնագիտական հարթության մեջ հիմնավորել, որ որոշումները բխում են օրենքից:
Ըստ նրա` չի կարելի խոսել քաղբանտարկյալների գոյության մասին, եթե անձի հանդեպ քրեական հետապնդումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հարցին` որքանո՞վ է օրենքի մեջ տեղավորվում դատավորի այն հարցը մեղադրյալին, որ, եթե դուրս գաս պայմանական, շարունակելո՞ւ ես քո ընդդիմադիր գործունեությունը, Ա.Դավթյանը պատասխանեց.
«Պետք չէ դատաիրավական տարբեր փուլերին, տարբեր լիազորություններով օժտված տարբեր մարմիններին միախառնել: Ես հետևողական պատասխանատու եմ լինելու այն պարտականությունների համար, որոնք ներառված են Սահմանադրությամբ Դատախազության լիազորություններում»:
Մանրամասները` տեսանյութում: