
«4+4+4»-ը համաձայնության է եկել

ՀՀ իշխանությունը համաձայնել է հրապարակել ընտրությունից հետո հրապարակել ստորագրված ցուցակները, «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել և շաբաթ օրը կայացել է նախաստորագրումը, որին մասնակցել է 5 խմբակցություն և հ/կ ներկայացուցիչները:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Շատ բարդ աշխաանք է տեղի ունեցել, ի վերջո, մենք հասել ենք հաջողության»,- ասաց Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ անհրաժեշտ գումարն էլ հայթայթված է, կֆինանսավորեն ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Բրիտանիան: Լ. Զուրաբյանի խոսքով՝ թեև սկզբում ստորագրված ցուցակների հրապարակումը ներկայացվում էր՝ որպես մարդու իրավունքների խախտում, սակայն ստորագրությունները պետք է վերականգնվեն մատյաններում, դրանք էջ առ էջ սկանավորվեն և ընթեռնելի տեղադրվեն ԿԸՀ կայքում:
Մանրամասները՝ տեսանյութում: